Առեղծվածային մաթեմատիկա

Հնարք 1-ին․

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես 2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես 50 –ով, ստացված թվին ավելացնես քո ծննդյան ամսաթիվը, արդյունքից հանես 250, կստանաս եռանիշ կամ քառանիշ թիվ։ Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին թվանշանը ցույց կտա ծննդյանդ օրը, իսկ մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։ Եթե արդյունքում քառանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին երկու թվանշանները ցույց կտան ծննդյանդ օրը, իսկ մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։
(29x2+5)x50+7-250=2907
29×2=58
58+5=63
63×50=3150
3150+7=3157
3157-250=2907
Հնարքն աշխատեց, ես ծնվել եմ 29․07

Հնարք 2-րդ․

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի, ստացված վեցանիշ թիվը բաժանես 7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա կաստանաս քո մտապահած թիվը։
200200:7:11:13=200
200200:7=28600
28600:11=2600
2600:13=200
Հնարքն աշխատեց, ես մտապահել էի 200 թիվը:

Հնարք 3-րդ․

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե այս տարի ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա ստացված թվին ավելացրու 1024, իսկ եթե դեռ չի լրացել, ապա՝ 1023։ Վերջում ստացված արդյունքից հանիր ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։
(34×5+50)x20+1023-2014=3409
34×5=170
170+50=220
220×20=4400
4400+1023=5423
5423-2014=3409
Հնարքն աշխատեց, իմ կոշիկի համարը 34, իսկ տարիքս 9։

Հնարք 4-րդ․

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես 2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես 10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ, կրկին կստանաս տարիքդ։
9×5=45
45+8=53
53×2=106
106-6=100
100×10=1000
1000-100=900
900:100=9
Հնարքն աշխատեց, ես 9 տարեկան եմ։

Հնարք 5. Արագ բազմապատկում 11-ով՝

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը չի գերազանցում 9-ը, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարը: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝  27·11

2+7=9

27·11=297:

4+5=9
45×11=495
Հնարքն աշխատեց, ես ստացա 495։

Եթե երկնիշ թվի թվանշանների գումարը մեծ է 9-ից, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝ այդ երկնիշ թվի միավորների և տասնավորների կարգում գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների գումարի միավորը, իսկ տրված երկնիշ թվի տասնավորների կարգում գրված թվանշանը պետք է մեծացնել 1-ով: Արդյուքում ստացված թիվը հավասար կլինի այդ երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝ 39·11

3+9=12

3+1=4

39·11=429

5+5=10
5+1=6
55×11=605
Հնարքն աշխատեց, ես ստացա 605 թիվը։

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ առաջարկեք նոր մաթեմատիկական հնարքներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *