Մի կաթիլ մեղրը

Մի գյուղացի իրենց գյուղում
Խանութ սարքել, բան էր ծախում։
Օրվան մի օր մոտիկ գյուղից,
Մահակն ուսին, շունն ետևից

Ներս է մտնում մի զըռ չոբան.
— Բարի օր քեզ, ա՛յ խանութպան,
        Մեղրը չունե՞ս,
        Մի քիչ տաս մեզ։
— Ունեմ, ունեմ, չոբան ախպեր.

Ամանդ ո՞ւր է, ամանըդ բեր,
Ինչ տեղից որ ինքդ կուզես,
Էս սըհաթին քաշեմ տամ քեզ։

Էսպես հանգիստ, էսպես սիրով,
Մեղրից անուշ լավ խոսքերով

Մեղր են քաշում. մին էլ հանկարծ
Մի կաթ մեղրը ծորում է ցած։

Խանութպանը ասում է, որ իր կատուն կգա կլպստի ու կգնա։ Դուռը բացվում է, կատուն ներս է մտնում, սկսում է լպստել մեղրը ու գնում է, իսկ գյուղացին վերցնում է իր մեղրը և ուրախ գնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *