Ելք ստուգատես. հաշվետվություն

Ես Մարի Լազյանն եմ։ Ծնվել եմ 2014-ի հուլիսի 29-ին քաղաք Երևանում։ Ես սովորում եմ 3-4 դասարանում։ Ես իմ ազատ ժամանակը, երբ բոլոր դասերս վերջացնում եմ, խաղում եմ իմ  փոքրիկ քույրիկի հետ, ընկերներիս հետ, նկարում եմ կամ մայրիկին օգնում։ Ես ունեմ շատ ընկերներ։ Երբ ես մեծանամ, ուզում եմ դառնալ անասնաբույժ, քանի որ ինձ դուր է գալիս պահել, խնամել կենդանիներին։ Իմ հորեղբայրը անասնաբույժ է և ես շատ անգամներ եղել եմ կլինիկայում ու օգնել նրան։ Իմ ամենասիրելի գիրքն է << Նամակ Ձմեռ պապին>>։ Ես սիրում եմ կավով աշխատել, ներկայացումներ բեմադրել, նկարել, լողալ,․ ․ ․

Ես սիրում եմ իմ դպրոցը և սիրում եմ դպրոց գնալ։

Իմ ընկերները

Ես ունեմ շատ ընկերներ։ Իմ ընկերուհին է Լիլին։ Նա սիրում է ինձ հետ խաղալ, նկարել։ Նա ունի սև մազեր ։ Նրա սիրեի գույնն է մանուշակագույնը։ Նա սիրում է կատակել։

https://lilibadeyan.edublogs.org/

Իմ  մյուս ընկերուհին է Մարին։ Նա լավ է  սովորում, հաճախում է մարմնամարզության։ Նա նույն պես սիրում է նկարել։ Մարիի սիրելի քաղցրավենիքը շոկոլադն է։

ttps://marymanukyan.edublogs.org/


Իմ ուսումնական տարին․ ձեռքբերումները ու դժվարությունները

Այս տարին շատ լավ է անցել։ Ես սովորել եմ շատ նոր բաներ։ Ես սովորեցի արագ համակարգչով գրել, գեղեցիկ նկարել, ունեմ շատ նկարեր։ Սկսել եմ գեղեցիկ  նկարել Paint ծրագրով, հետաքրքիր նկարներ նկարեցի։ Տարվա ընթացքում մենք կարդացել ենք շատ ստեղծագործություններ, որոնցից ինձ ամենաշատը դուր է եկել «Մեծ գյուտարարը»։

Այժմ մենք պատրաստվում ենք ներկայացում բեմադրել։ Աղջիկներով պարելու ենք թաշկինակով պարը, ինկ տղաները պարելու են Կարնո քոչարի։

Իմ մասին

Ընտրությամբ գործունեություն

Իմ ընտրությունն է նկարչություն։ Իմ ընտրությունը անում եմ ընկեր Անուշի մոտ։ Այնտեղ մենք նկարում ենք հետաքրքիր բաներ։ Օրինակ երկու իրականություն միասին, նկարել ինքնակպչուն նկարներ <<ստիկերներ>>։ Ես շատ եմ սիրում իմ ընտրությունը։

Ամենամսյա ֆլեշմոբեր

Մենք ամեն ամիս ունենք ֆլեշմոբեր։Ես ամենաշատը սիրում եմ մայրենիի, ռուսերենի ֆլեշմոբերը։ Ես արել եմ գրեթե բոլոր ֆլեշմոբերը։ Ես շատ եմ սիրում ֆլեշմոբերին մասնակցել, որովհետև այնտեղ հետաքրքիր բաներ են գրված, ես մարզում եմ իմ ուղեղը։

Մայրենի

Ես շատ եմ սիրում մայրենի լեզուն։ Ինձ մոտ լավ է ստացվում մայրենիի վարժություններ գրել։

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Ես մաթեմատիկայից սովորեցի արագ բարդ խնդիրներ լուծել։ Ես շատ եմ սիրում մաթեմատիկան, որովհետև ինձ մոտ ամեն ինչ լավ է ստացվում։

Իմ ճամփորդությունները
Ես շատ եմ սիրում գնալ ճամփորդությունների։ Մենք գնացել ենք շատ ճամփորդությունների։ Այնտեղ մենք զբաղվում ենք տարածքի մաքրությամբ, և անպայման մաքրում ենք մեզանից հետո։ Իմ ամենասիրելի ճամփորդությունն է աշնանային անտառ ուղևորությունը։ Այնտեղ մենք տերևներից սարքել ենք տարբեր նկարներ։ Այնտեղ տերևաթափը շատ գեղեցիկ էր։

Խորհուրդ եմ տալիս կարդալ

  1. <<Նամակ ձմեռ պապին>>
  2. <<Ձմեռ Պապի կախարդական գունդը>>
  3. <<Ծիտը>>
  4. <<Չաղ չաղ թագավորը>>
  5. <<Հազարան բլբուլը>>
  6. <<Անհաղթ աքլորը>>
  7. <<Անահիտը>>
  8. <<Ոսկե քաղաքը>>
  9. <<Երեք թզուկները>>
  10. <<Կիսելը>>

ՇԱԽՄԱՏ, ՍԵՂԱՆԻ ԽԱՂԵՐ

Խաղ

Ամեն ուրբաթ մենք խաղում ենք շախմատ։ Լինում է, որ մենք ենք սեղանի խաղեր բերում և խաղում այդ սեղանի խաղերով։ Ես շատ եմ սիրում սեղանի խաղեր։ Իմ ամենասիրելի սեղանի խաղերն եր Գտիր զույգը և Ալկերպիկը։ Եղել է, որ մենք մեր ձեռքով խաղեր ենք պատրաստել և տարել դպրոց ու խաղացել։

Իմ բլոգը

Ես խելացի բլոգավար եմ։ Ես իմ բլոգում ունեմ 110 նյութ։ Իսկական բլոգավարը պետք է իմանա

1․ նյութ թողարկել

2․ նյութ ջնջել

3․ բաժին ավելացնել

4․ բաժին ընտրել

Իմ կարծիքով ես իսկական բլոգավար եմ։ Ես կարողանում եմ կոկիկ վարել իմ բլոգը։

Իմ նպատակները

Իմ նպատակներից մեկն է մասնակցել երգի դասերին և գնալ երաժշտական դպրոց, որպեսզի թավջութակահարուհի դառնամ։ Իմ մյուս նպատակն է, որ ես շատ գումար հավաքեմ և գնամ Փարիզ։

Իմ բարեմաղթանքը բլոգիս ընթերցողներին

Ես իմ բլոգի ընթերցողներին մաղթում եմ, որ իրենց բլոգը կոկիկ և գեղեցիկ լինի,ինչպես իմը։ Հետաքրքիր նյութեր դնեն, որպեսզի մյուս ընթերցողներին հետաքրքիր լինի։ Թող իմ բլոգի ընթերցողը միշտ առողջ լինի և խելացի։

Отчёт по русскому языку

Я люблю русский язык. Маю самое любимое произведение это Ребка.

English Report

This year I learn many new things.

ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ

Ես շատ եմ սիրում “Ես և շրջակա աշխարհը։ Ես գիտեմ շատ բաներ բնության մասին, կենդանիների մասին․․․։ Մենք դասին անցնում ենք տարբեր թեմաներ բնության, անվտանգության կամ տիեզերքի մասին։ Մենք ես և շրջակային նաև կենդանիներին ենք կերակրում կամ ձիավարություն անում։ Ինձ շատ է դուր գալիս ձիավարությունը։

ԵՐԳ

Ես սիրում եմ երգը։ Մենք ավելի շատ ենք անցնում հայկական երգեր։ Մենք անցել ենք շատ լավ երգեր։ Օրինակ Ճուտն ու կճուճը, Ծաղ ծաղ ծաղրածու, Խուտուտ․․․։

ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ինձ շատ է դուր գալիս մարմնակրթությունը։ Մենք մարմնակրթության դասերին մարզվում ենք և խաղում ենք հետաքրքիր խաղեր։ Մենք շաբաթը մեկ օր ենք ունենում մարմնակրթություն՝ երկուշաբթի օրը։ Ամիսը մեկ անգամ վարում ենք հեծանիվ։ Ես շատ լավ եմ վարում հեծանիվ, ինձ դուր է գալիս հեծանիվ վարել:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՐԿԱ

Ես գնում եմ կավագործության։ Այնտեղ պատրաստում ենք շատ տարբեր առարկաներ՝ մոմակալներ, բաժակներ, արձանիկներ։ Ամեն տարի կազմակերպում ենք ցուցահանդեսներ։ Իմ ամենասիրելի ցուցահանդեսն է վիշապատառերը և մանր կերամիկա։

Իմ ամենասիրելի նկարը «Paint» ծրագրով

Այս նկարում նկարված է իմ մայրիկը։ Այս նկարը նվիրել եմ մայրիկիս տոնի առթիվ։

Տեխնոլոգիա/կերպարվեստ

Ես սիրում եմ տեխնոլոգիա առարկան։ Մենք տեխնոլոգիայի ժամին աշխատում ենք գունավոր թղթերով և պլաստիլինով, նկարում ենք տարբեր նկարներ։ Ես կերպարվեստի դասին սովորեցի քանոն պատրաստել։

Հորինուկ

Լինում է չի լինում մի հայր և որդի են լինում։ Տղայի անունը Դավիթ է լինում։ Դավիթը հավատում էր, որ էլֆեր կան, իսկ հայրը՝ ոչ: Նրանք աղքատ են լինում: Տղայի մայրը մահանալուց առաջ տղային մի վզնոց էր նվիրել, իսկ նրա հորը մի գլխարկ։ Դավիթը իր հոր և հոր ընկերների հետ մի օր գնում են փայտ կոտորելու։ Հայրը իր ընկերների հետ փայտ է կոտորում, իսկ տղան նայում է և հանկարծ մի մուկ է գտնում։ Նա որոշում է պահի մկանը: Գյուղի տղամարդիկ որոշում են, որ պետք է գնան Հյուսիսային Բևեռ: Դավիթի հայրը Հյուսիսային Բևեռ գնալուց առաջ նրան է տալիս իր գլխարկը, իսկ իսկ հետո կանում է իր քույրիկին, որ խնամի Դավիթին։ Բայց պարզվում է, որ հորաքույրը շատ ջղային կին է։

Երբ գիշեր է գալիս հորաքույրը այդ մկանն է տեսնում և ասում․

-Այս մկանը դուրս տար,  համ էլ դու իմ տարածքն ես զբաղացնում, դու էլ գնա։

Տղան տխրում է և վազում է դուրս տնակից։ Նա վերցնում է իր գլխարկը և հանկարծ տեսնում այլ գույնի զարթանախշ։ Հետո վրաի շերտը պատռում է և տեսնում, թե ինչպես կարող է գնա էլֆերի աշխարհ։ Նախ պետք է անցնի ոլոր-մոլոր ճանապարհներով, հետո մի մանուշակագույն ծաղիկի կողքով և կհասնի էլֆերի աշխարհ։ Դավիթը այդպես էլ անում է։ Նախ ացնում է ոլոր-մոլոր ճանապարհներով, հետո մանոււշակագույն ծաղկի կողքով  և հասնում է էլֆերի աշխարհ։ Նա տեսնում է էլֆերին, նրանց հետ խաղում է փայտե խաղալիքներով,  հետո ուտում շոկոլադ ու հարց է  տալիս։

-Դուք կարող եք լիքը խաղալիքներ և շոկոլադներ պատրաստել, որպեսզի տանեմ բաժանեմ մեր գյուղի փոքրերին և մեծերին։

-Իհարկե, արի միասին սարքենք,- պատասխանում են էլֆերը։

Նրանք պատրաստում են լիքը փայտից խաղալիքներ և լիքը շոկոլադներ ու Դավիթը  տանում է և բաժանում է իր գյուղի մեծերին և փոքրերին։ Նա նաև լիքը շոկոլադներ է տալիս իր հորաքրոջը, ու հորաքույրը շատ է ուրախանում ու բարիանում։

Այդ օրվանից սկսած Դավիթը դառնում է Ձմեռ պապիկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *